21.05.2014|
17:12
ՀՀ կառավարությունը հրատապ է համարում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը՝ շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ: Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը հետևողականորեն, անողոք և անաչառ կերպով պայքարելու է ստվերային տնտեսության դեմ. փաստաթղթավորումը պարտադիր է լինելու բոլորի համար: